Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՈՒ՞ր են գնում Շիրակի պետհամալսարանի գումարները

ՈՒ՞ր են գնում Շիրակի պետհամալսարանի գումարները
03.10.2024 | 09:57

Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր «Գյումրու օր»-ը:

Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը:

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան,թե որքա՞ն է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր.«32 միլիոն դրամ»:

Ակամայից հիշեցի Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները, որոնք ծախսվում են այդ ամենի վրա:

Օրինակ, ԲՈՒՀ-ի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, իսկ դահլիճի վերանորոգման համար՝100 միլիոնից ավելի դրամ:

Հետաքրքիր է ստացվում ` երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ, իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ